ԼԼիլիթ Ասատրյան

Կեղծ դիտորդների վերաբերյալ դեռ էլի կխոսենք. Վահագն Ալեքսանյանը՝ «Հայաքվե»-ի մասին

Կեղծ դիտորդների վերաբերյալ դեռ էլի կխոսենք. Վահագն Ալեքսանյանը՝ «Հայաքվե»-ի մասին

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է «Հայաքվեի» հրապարակած տեսանյութին:

 
«Ակնհայտ կեղծ դիտորդություն իրականացնող «Հայաքվեն» այս տեսանյութը վերնագրել է.- «Գյումրիի 31/70 տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Ալլա Գևորգյանն ուղղորդում է ընտրողին և մտնում քվեախցիկ։ 
 

Այնինչ տեսանյութում հստակ երևում է, որ ընտրողը խնդիր է տեսել քվեախցիկի հետ և ինքն է խնդրում, որ հանձնաժողովականները ստուգեն/ուղղեն այն, ինչն էլ անում է հանձնաժողովի նախագահը։

 

Այս կեղծ դիտորդների մասին դեռ էլի կխոսենք»,- Ֆեյսբուքում գրել է Վահագն Ալեքսանյանը։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում