ԳԳոհար Սարգսյան

Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով

Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով

Երևանի Մելիք-Ադամյան փողոցում ընթանում են ծառերի վերաձևավորումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն, 15 տարեկան գնդաձև կատալպաներով:

Այս ծառատեսակը հայտնի է իր լայն, սրտաձև տերևներով, բավականին արագ է աճում, ձևավորում է լայն սաղարթ ու ապահովում ստվեր:

Կատալպաները մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման բնագավառում. լավ աճում են արևոտ կամ կիսաստվերոտ վայրերում, դիմացկուն են տարբեր հողային պայմանների նկատմամբ, հիվանդությունների նկատմամբ կայուն են, չեն առաջացնում ալերգիկ միջավայր:

Մելիք-Ադամյան փողոցից հանվել է 59 թեղի, տնկվում է 82 գնդաձև կատալպա:

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում