ՄՄարիամ Մխիթարյան

Ձերբակալվել է Էքրեմ Իմամօղլուի փաստաբանը

Ձերբակալվել է Էքրեմ Իմամօղլուի փաստաբանը

Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալված և պաշտոնանկ արված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը։ Այդ մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ստամբուլի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավոր Թուրան Թաշքըն Օզերը։

«Հերթական անօրինականությունը, ձերբակալվել է Ստամբուլի մեր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը»,- գրել է Օզերը X-ի իր էջում։ X սոցիալական ցանցում դրա դեմ բողոքել է նաև Էքրեմ Իմամօղլուն՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Փեհլիվանին։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փողերի լվացման հետ կապված հանցագործությունների հետաքննության շրջանակում, որն իրականացնում է Ստամբուլի գլխավոր դատախազությունը, Մեհմեթ Փեհլիվանը ձերբակալվել է «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքային արժեքների օրինականացում» հոդվածով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում