ՀՀայկ Նավասարդյան

Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

 

Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։

 

Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնում ներդրված՝ միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։
 

 

Նախարար Միրզոյանին ներկայացվել է նաև կենտրոնի մաս հանդիսացող AIFC Expat կենտրոնի գործունեությունը, որը նորարարական լուծումներով «մեկ պատուհան» սկզբունքով ապահովում է Ղազախստան ժամանող օտարերկրացիներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։
 
<

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում