ՎՎահե Դավթյան

Հայաստանը դարձել է 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը․ Իլոն Մասկ

Հայաստանը դարձել է 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը․ Իլոն Մասկ

Starlink-ն այժմ ակտիվ է Հայաստանում, X-ի իր միկրոբլոգում գրել է Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկը։

«Starlink-ն այժմ գործում է Հայաստանում, որը դարձել է աշխարհի 130-րդ երկիրը, տարածքը կամ շուկան, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ավելի վաղ հայտնել էր՝ Starlink-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել էր, որ Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել ՀՀ ողջ տարածքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում