Պեկինն ու Փարիզը կխորացնեն համակարգումը միջազգային և տարածաշրջանային թեժ հարցերի շուրջ. Վան Ի

Պեկինն ու Փարիզը կխորացնեն համակարգումը միջազգային և տարածաշրջանային թեժ հարցերի շուրջ. Վան Ի

Պեկինում հանդիպել են Չինաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները: Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ԵՄ-Չինաստան գործակցությունը: Դիվանագետները պայմանավորվել են խորացնել շփումները գյուղատնտեսության, միջուկային էներգիայի, արհեստական բանականության, ավիացիայի և օդատիեզերական ոլորտներում:

Վան Ին Ժան Նոել Բարոյի հետ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Պեկինը և Փարիզն այս տարի ռազմավարական, տնտեսական, ֆինանսական և մշակութային հարցերի շուրջ բարձր մակարդակի երեք հանդիպում կանցկացնեն:

«Կխորացնենք համակարգումը միջազգային և տարածաշրջանային թեժ հարցերի շուրջ»,- ասել է Վան Ին:

Ժան Նոել Բարոն էլ հույս է հայտնել, որ Պեկինը կազդի Ռուսաստանի վրա և կստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նա նաև նշել է, որ Փարիզը դեմ է առևտրային պատերազմի ցանկացած դրսևորման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում