ԳԳոհար Սարգսյան

Հայ շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի ուղեգրեր

Հայ շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի ուղեգրեր

Հայ շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճեցին շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

Գաբրիելը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Ռոբերտը, Շանթը և Հայկը 7.5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ հորիզոնականները։

Չեմպիոն դարձավ գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումը, ով վաստակեց 8.5 միավոր: Մաթիասը դարձավ պատմության մեջ առաջին շախմատիստը, ով երկրորդ անգամ ճանաչվեց Եվրոպայի տղամարդկանց չեմպիոն։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում