ՄՄուշեղ Իսախանյան

ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ առանձին և համատեղ հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ:  

Նրանք հանդիպել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ գործող նախագահի, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Համանախագահները երկու նախարարներին ներկայացրել են իրենց գործունեությունը՝ հունիսին Վաշինգտոնում անցկացվող համատեղ հանդիպումից ի վեր, այդ թվում նաև Փարիզում և Ժնևում անցկացված վերջին խորհրդակցությունները՝ հակամարտության հումանիտար և անվտանգության հարթություններում: Նշվել են ամառվա ընթացքում բռնությունները նվազագույնի հասցնելու՝ կողմերի ջանքերի դրական արդյունքը, ներառյալ՝ ուղիղ հաղորդակցական կապերի օգտագործումը,  և խոր ափսոսանք են հայտնել վերջին մահվան դեպքի կապակցությամբ:

Համանախագահները և նախարարները շարունակել են լարվածությունը նվազեցնելու և խաղաղությանը նպաստող մթնոլորտի պահպանման և բովանդակային բանակցություններին նպաստող լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ քննարկումները: Վկայակոչելով իրենց՝ մարտի 9-ի հայտարարությունը, համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել այնպիսի հռետորաբանության օգտագործումը, որը  բորբոքող է կամ կանխակալ բանակցությունների արդյունքի համար: Համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան», - նշված է հայտարարության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում