ԼԼուսինե Մուրադյան

ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼ Հովիկ Աղազարյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից. նրա նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼ Հովիկ Աղազարյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից. նրա նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Հովիկ Աղազարյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ նրա նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու:

Ազգային ժողովը կողմ քվեարկեց Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդությանը, համաձայն որի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց հետո Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում