Ստեփանակերտում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն է բացվել

Ստեփանակերտում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն է բացվել

Որպես մեկուսացումից խուսափելու, ինչպես նաեւ տարածքային ու տրանսպորտային սահմանափակումները վերացնելու լավագույն միջոց Արցախն ընտրել է ՏՏ զարգացման ոլորտը: Այն երկրում գերակա ուղղություն է հռչակված: Առաջընթացի հետեւողական քայլերն էլ իրենց երկար սպասեցնել չեն տալիս:

Պետության եւ մասնավոր ոլորտի համագործակցությամբ 2 տարվա մեջ Ստեփանակերտում կառուցվել է տեղեկատվական տեխնոլոգիաների նոր կենտրոն:

Պաշտոնական բացումն իրականացվել է ամենաբարձր մակարդակով` Արցախի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ: Մոսկվաբնակ բարերար Կոնստանտին Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ սա արդեն երկրորդ խոշոր ծրագիրն է:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում