ԼԼիլիթ Ասատրյան

Բարեկամ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար. ԱԺ նախագահ

Բարեկամ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար: Իրանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր այցով:

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում