ԼԼևոն Սարդարյան

Հայ ծանրորդը ԱԱ-ում նվաճել է փոքր բրոնզե մեդալ

Հայ ծանրորդը ԱԱ-ում նվաճել է փոքր բրոնզե մեդալ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը (102 կգ) աշխարհի առաջնությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշում Հայաստանից Սամվել Գասպարյանը պոկում առաջին մոտեցմամբ բարձրացրել է 171 կգ, երկրորդին` 175 կգ և երրորդին` 178 կգ: Գյումրեցի ծանրորդը այս ձևում նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությանը Գասպարյանը գլխավերևում պահել է 212 կգ, սակայն 216 կգ մոտեցման ժամանակ վնասել է ոտքի մկանը և չի բարձրացրել պատվիրված քաշը: Երկամարտի 390 կգ արդյունքով Գասպարյանն աշխարհի առաջնությունում գրավել է 5-րդ տեղը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում