ԳԳոհար Սարգսյան

Ուսանողներին ներկայացվել են ՄԻՊ գործառույթները, կառույցի պատմությունը և Պաշտպանին դիմելու կարգը

Ուսանողներին ներկայացվել են ՄԻՊ գործառույթները, կառույցի պատմությունը և Պաշտպանին դիմելու կարգը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը մարտի 17-ին հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտություն բաժնի 2-րդ հեռակա կուրսի ուսանողներին։

Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։

ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. ուսանողները բարձրացրել են մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում