ԳԳոհար Սարգսյան

Հրդեհ Արտաշատ քաղաքում․ կանխվել է տարածումը

Հրդեհ Արտաշատ քաղաքում․ կանխվել է տարածումը

Մարտի 24-ին՝ ժամը 20:37-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի տներից մեկի հյուրասենյակում (20 քմ)․ կա տուժած, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։06-ին, մարվել՝ 21։39-ին: Այրվել են հյուրասենյակը՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 2 քմ: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատված։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում