ՄՄարիամ Մխիթարյան

Հան Դոկ Սուին վերականգնվել է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատարի պաշտոնում

Հան Դոկ Սուին վերականգնվել է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատարի պաշտոնում

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը մերժել է վարչապետ Հան Դոկ Սուի իմպիչմենտի որոշումը՝ վերականգնելով նրան նախագահի պաշտոնակատարի պաշտոնում:

2024 թվականի դեկտեմբերին խորհրդարանը Հան Դոկ Սուին իմպիչմենտի ենթարկեց՝ դեկտեմբերի 3-ին պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ-Յոլի կողմից ռազմական դրություն հայտարարելու հարցում ենթադրյալ դերակատարության համար:

Այսպիսով, Հանը կրկին դառնում է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար՝ փոխանինելով պետության ղեկավարին, որին ձերբակալել են երկրում ռազմական դրություն մտցնելու փորձից հետո։

Հան Դոկ Սուն ժողովրդին խոստացել է լուծել հրատապ խնդիրները: «Ես կկիրառեմ իմ ամբողջ իմաստությունն ու հնարավորությունները՝ ապահովելու մեր ազգային շահերը շարունակվող առևտրային պատերազմում, որն արդեն իրականություն է դարձել», ասել է վարչապետը։

Նա նաև ազգային միասնության կոչ է արել հասարակության մեջ առկա պառակտումների ֆոնին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում