ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի կառավարությունը Մասկից պահանջում է արգելափակել 700 օգտահաշիվ

Թուրքիայի կառավարությունը Մասկից պահանջում է արգելափակել 700 օգտահաշիվ

Թուրքիայի իշխանությունները X (նախկին Twitter) հարթակի ղեկավարությունից պահանջում են արգելափակել սոցցանցի ավելի քան 700 օգտահաշիվ: Սոցցանցը, որի սեփականատերն Է ամերիկացի գործարար Իլոն Մասկը, արգելափակման պահանջն անվանել է «անօրինական»:

«Մենք բողոքարկում ենք Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների վարչության ​​որոշումը՝ արգելափակելու լրատվական կազմակերպությունների, լրագրողների, քաղաքական գործիչների, ուսանողների և այլոց ավելի քան 700 հաշիվ։ Մենք կարծում ենք, որ Թուրքիայի կառավարության այս որոշումը ոչ միայն անօրինական է, այլև Թուրքիայի միլիոնավոր օգտատերերի զրկում է իրենց երկրում նորություններ ու քաղաքական դիսկուրս ստանալու հնարավորությունից»,- հայտարարել է X-ի ղեկավարությունը։

Վերջին հինգ օրվա ընթացքում Թուրքիայի 81 նահանգից 55-ում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ստամբուլում բողոքի ցույցերը դարձել են ամենախոշորը վերջին 10 տարվա ընթացքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում