ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը դժգոհ է իր դիմանկարից

Թրամփը դժգոհ է իր դիմանկարից

ԱՄՆ նախագահ Թրամփը պահանջել է հեռացնել իր պաշտոնական դիմանկարը Կոլորադո նահանգի Կապիտոլիումից՝ հեղինակին մեղադրելով իր կերպարը «կանխամտածված խեղաթյուրելու» համար: Թրամփին դուր չի եկել, թե ինչպես է իրեն պատկերել նկարչուհի Սառա Բորդմանը։ Նրա այդ դիմանկարը 2019 թվականից կախված է նահանգի Կապիտոլիումի շենքում:

«Կոլորադոյի նահանգի Կապիտոլիումում մյուս նախագահների հետ ցուցադրված իմ դիմանկարն այն մակարդակի է միտումնավոր խեղաթյուրված, որը նույնիսկ ես նախկինում երբեք չեմ տեսել»,- գրել Է Թրամփը Truth Social-ում:

Նրա խոսքով՝ նույն նկարչի մեկ ուրիշ աշխատանք՝ Բարաք Օբամայի նախագահական դիմանկարը, «հրաշալի տեսք ունի»: Թրամփի կարծիքով՝ հեղինակը «տարիքի հետ կորցրել է տաղանդը»: Միևնույն ժամանակ նախագահը վստահեցրել է, որ դիմանկարն անհրաժեշտ է տեղացիներին, իսկ Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսին անվանել է ձախ արմատական:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում