Մի ֆոտոյի պատմություն. բարձակռիվ

Մի ֆոտոյի պատմություն. բարձակռիվ

Լուսանկարիչ Հարի Բենսոնը կես դարից ավելի նկարել է բազմաթիվ հայտնի դեմքերի: Այսօր նրա լուսանկարներն ընդամենը մեկ ակնթարթում պատմում են բազմաթիվ պատմություններ հայտնիների կուլիսային կյանքի եւ այնտեղ տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունների մասին:

1960-կաներին ֆոտոլրագրողը պատրաստվում էր հերթական գործուղմանը դեպի Ուգանդա՝ վերջին իրադարձությունները լուսաբանելու եւ ֆիքսելու լավագույն կադրերը: Վերջին պահին խմբագիրը կանչեց նրան եւ ասաց, որ Ուգանդա գնալու փոխարեն պետք է ուղեւորվի Փարիզ ու նկարի  բրիտանական քառյակին: Հարին իրեն լուրջ լուսանկարիչ էր համարում, իսկ Բիթլզը դեռ նոր-նոր էր ուզում հայտնվել շոու բիզնեսում: Այլ կերպ ասած, Հարին առանձնապես հետաքրքրված չէր բրիտանական քառյակով:

Լուսանկարչը հետագայում նշել է, որ տղաների բնական խաղը նկարին ստիպում է շարժվել ու լինել կենդանի: Բացի Փոլից, մնացած տղաները հավանել էին լուսանկարները: Փոլը շարունակում էր մտածել, որ ամեն դեպքում նրանք հայտնվել են հիմար իրավիճակում: Բայց այդ ամենը շուտով անցավ, նրանք դարձան մտերիմ ընկերներ, իսկ այս լուսանկարն էլ դարձավ Հարիի այցեքարտը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում