ԿԿարմեն Ղուկասյան

ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև

ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև

ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև։

«Բարի կամքի այս դրսևորումը ոչ միայն աջակցում է Սիրիայում կարիքավորներին, այլև ընդգծում է երկկողմ երկխոսության կարևորությունը և նպաստում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ: Օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը: Ներկա են եղել  Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը:

Հիշեցնենք՝ Կառավարության նիստում որոշվել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի՝ Թուրքիայի տարածքով Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները արագ և նվազ ծախսերով հասցնելու համար: 

Հայաստանի և Սիրիայի համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումների արդյունքում էր քննարկվել հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։

Հիշեցնենք՝ տասնամյակներ շարունակ փակ անցակետը նախորդ անգամ բացվեց 2023-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներին Հայաստանից մարդասիրական օգնություն ուղարկելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում