ԼԼուսինե Մուրադյան

Փետրվարի երկրորդ կեսից Երևանում տնկել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում՝ սոճի և եղևնի

Փետրվարի երկրորդ կեսից Երևանում տնկել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում՝ սոճի և եղևնի

Փետրվարի երկրորդ կեսից մայրաքաղաքում սկսվել են տունկի աշխատանքները: Առաջին անգամ է, որ ձմեռային հատվածում իրականացվել է մշտադալարների տունկ: Արդյունքում Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում՝ սոճիներ և եղևնիներ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Տեղեկացնեմ նաև, որ մարտի 10-ից Երևան քաղաքում մեկնարկել են սանիտարական էտի և ձևավորման աշխատանքները: Ըստ տրանսպորտի վարչության տված տվյալների՝ իրականացվում են փողոցներում ավտոբուսային երթուղիներին խանգարող ծառերի սանիտարական էտի աշխատանքներ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ աշխատանքներում ընդգրկված են նաև 300 բակ, 19 այգի և 18 փողոց ու պողոտա:

Էտի աշխատանքները մարտի 10-ից ապրիլի 10-ն են նախատեսված, սակայն հաշվի առնելով եղանակի կտրուկ տաքացումը՝ հնարավոր է՝ էտի աշխատանքները Երևանի հարավային մասում ավարտվեն ապրիլի 1-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում