ԳԳոհար Սարգսյան

Զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը․ դեսպան Դըկոտինյին այցելել է Սյունիք

Զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը․ դեսպան Դըկոտինյին այցելել է Սյունիք

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ այցելել է Սյունիքի մարզ։

«Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը։

Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող շատ ակտիվ Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն»,- գրել է նա։

Ավելի վաղ դեսպանը X-ի միկրոբլոգում նշել էր․

«Սկսում եմ բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզ։

Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է.

Մարզի բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ՝ առանց մտահոգության և սպառնալիքների»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում