ԿԿարմեն Ղուկասյան

Ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, ֆուտբոլային երկրպագուներից, քանի որ այսպիսի արդյունքն անընդունելի է. Ջոն վան’տ Սխիպ

Ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, ֆուտբոլային երկրպագուներից, քանի որ այսպիսի արդյունքն անընդունելի է. Ջոն վան’տ Սխիպ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։

Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։

«Երբ խաղը սկսում ես այսպես՝ 3-րդ րոպեին գոլ ընդունելով, հետո նաև 2-րդ գոլը, 3-րդը, մի շարք դրվագներում լինելով շատ ոչ պրոֆեսիոնալ, այսինքն՝ կորցնելով գնդակը անհարկի շատ, իհարկե, այսպիսին պետք է լինի խաղի արդյունքը, բայց առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, ֆուտբոլային երկրպագուներից, քանի որ այսպիսի արդյունքն անընդունելի է»,-  Վրաստանի հավաքականից կրած պարտությունից հետո հրավիրված հետխաղային մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ զիզել էր Վրաստանի հավաքականին։ Խաղն ավարտվել էր 0:3 հաշվով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում