ԳԳոհար Սարգսյան

Երևանում կկայանա վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար

Երևանում կկայանա վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար
Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարտի 24-26-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։
 
Այս տարի մրցաշարին կմասնակցեն Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Բելառուսից, Մոլդովայից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից, Կաբո Վերդեից և Հայաստանից շուրջ 200 ըմբիշ։
 
Մրցումների սկիզբը յուրաքանչյուր օր՝ 11:00-ին, մրցումների պաշտոնական բացումը և առաջին օրվա եզրափակիչները կկայանան մարտի 25-ին՝ ժամը 17:00-ին։
Մարտի 26-ի եզրափակիչները՝ 13:00-ին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում