ՄՄարիա Գաբրիելյան

Վաղարշապատում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Վաղարշապատում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Մարտի 22-ին՝ ժամը 21:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այրվել է մեքենայի ցուցիչների հատվածը՝ մասամբ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:23-ին, մարվել՝ 21:32-ին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում