ԱՄՆ-ն մեկ օրում վաճառել է 1000 «ոսկե քարտ»՝ յուրաքանչյուրը 5 միլիոն դոլար արժողությամբ

ԱՄՆ-ն մեկ օրում վաճառել է 1000 «ոսկե քարտ»՝ յուրաքանչյուրը 5 միլիոն դոլար արժողությամբ

Միացյալ Նահանգները մեկ օրում վաճառել է 1000 «ոսկե քարտ»՝ յուրաքանչյուրը 5 միլիոն դոլար արժողությամբ։ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի խոսքով՝ ստացված 5 մլրդ դոլարը կուղղվի բյուջե՝ կրճատելու առկա դեֆիցիտը։ 

Ավելի վաղ՝ Դոնալդ Թրամփն առաջարկել էր 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտեր» ներդնել, որոնք կներառեն գրին քարտի արտոնությունները, թույլ կտան մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, ինչպես նաև քաղաքացիություն ստանալ:

«Հարուստ մարդիկ կգան մեր երկիր, շատ հարկեր կվճարեն, աշխատատեղեր կստեղծեն»,- մանրամասնել է Թրամփը։ Նա չէր բացառել, որ այդ քարտերը կարող են գնել նաև ռուս մեծահարուստները:ㅤ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում