Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ գործարքներն արդեն ուրվագծվում են. Թրամփ

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ գործարքներն արդեն ուրվագծվում են. Թրամփ

Կարծում եմ՝ շատ շուտով ամբողջական հրադադար կլինի՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտությունից:

«Այնուհետև կքննարկվեն գործարքները՝ հողերի բաժանման մասին և այլն, և այլն: Այդ ամենը քննարկում ենք», - ասել է ԱՄՆ նախագահը: Նա կարծիք է հայտնել, որ գործարքն արդեն ուրվագծվում է:

Թրամփն անդրադարձել է Պեկինի հետ հարաբերություններին, վստահեցրել՝ Միացյալ Նահանգները չի ցանկանում պատերազմել Չինաստանի հետ: «Բայց եթե անեինք դա, շատ լավ պատրաստված կլինեինք», - հավելել է նախագահը:

Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է զրուցել Սի Ծինփինի հետ: «Մենք հիասքանչ հարաբերություններ ունենք և կունենանք: Բայց Բայդենի ժամանակ տրիլիոն դոլարի դեֆիցիտ ենք ունեցել: Կքննարկենք դա», - մանրամասնել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը և պաշտպանության նախարարը Սպիտակ տանը հայտարարել են, որ Boeing-ին վստահել են նոր սերնդի F-47 կործանիչների մշակումը, որոնք, ըստ Թրամփի, աննախադեպ հզորություն ունեն և պետք է փոխարինեն ռազմաօդային ուժերի F-22 կործանիչներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում