Պուտինն անհանգստացած է եղել Թրամփի դեմ մահափորձից հետո. Ուիտկոֆ

Պուտինն անհանգստացած է եղել Թրամփի դեմ մահափորձից հետո. Ուիտկոֆ

Ուկրաինայում պատերազմին է անդրադարձել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, որն օրերս Մոսկվայում հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ:

Նրա խոսքով՝ Կիևը և Մոսկվան կարող են շուտով պայմանավորվել Սև ծովում ռազմական գործողությունների մորատորիում սահմանելու մասին: Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ Թրամփ-Պուտին հանդիպումն էլ կարող է անցկացվել առաջիկա ամիսների ընթացքում:

Սթիվ Ուիտկոֆը նաև կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմի ամենամեծ խնդիրը Ղրիմի, Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների կարգավիճակի հարցն է, որոնք Կիևը հրաժարվում է ռուսական ճանաչել։

«Այդ տարածքները ռուսախոս են, այնտեղ անցկացվել են հանրաքվեներ, բնակչության ճնշող մեծամասնությունը հայտարարել է, որ ցանկանում է լինել Ռուսաստանի իշխանության ներքո։ Երբ այս տարածքների հարցը լուծվի, կսկսենք շատ դրական խոսակցություններ ունենալ»,- ասել է ԱՄՆ նախագահի բանագնացը։

Պատմելով իր և Ռուսաստանի նախագահի հանդիպման մասին՝ Ուիտկոֆը հայտնել է, որ Պուտինը նվեր է փոխանցել Սպիտակ տան ղեկավարին. խոսքը Թրամփի դիմանկարի մասին է, որը նկարել է ռուս հայտնի նկարիչներից մեկը:

«Նաև, Վլադիմիր Պուտինն ասաց, որ անհանգստացած էր, երբ Թրամփի դեմ մահափորձ կատարեցին, նա գնացել է եկեղեցի և աղոթել իր ընկերոջ համար», - ասել է Ուիտկոֆը, հավելել՝ Թրամփն անչափ հուզված էր՝ լսել դա և ստանալ նվերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում