ԱԱրթուր Խաչատրյան

Հայաստանում մեկնարկել է ԱՊՀ պետությունների «Արարատ-Անտիտեռոր-2019» հակաահաբեկչական վարժանքի ուժային փուլը

Հայաստանում մեկնարկել է ԱՊՀ պետությունների «Արարատ-Անտիտեռոր-2019» հակաահաբեկչական վարժանքի ուժային փուլը

Այսօր  «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակում  ԱԱԾ  «Ա» Վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով,  Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում, գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և Հանրային հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը և պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի չեզոքացմանն ուղղված գործողությունը:

Ցուցադրվել է հակաահաբեկչական գործողության կառավարման հանրապետական օպերատիվ շտաբի աշխատանքը, որի ղեկավարմամբ մշակվել են «պատանդների» ազատագրմանը և «ահաբեկիչների» ոչնչացմանն ուղղված հատուկ գործողության պլանավորման, նախապատրաստման և անցկացման հարցերը:

ԱՊՀ  պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքն անցկացվում է երեք փուլով՝ 7 օր ընդհանուր տևողությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում