Ռյաբկովը ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների դեսպաններին է ներկայացրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները

Ռյաբկովը ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների դեսպաններին է ներկայացրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ճեպազրույց է անցկացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների թեմայով:

«Ավանդաբար անկեղծ և կառուցողական զրույցի ընթացքում Մոսկվայում հավատարմագրված ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարությանը տեղեկացվել է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև երկխոսության զարգացման արդիական միտումների մասին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում