ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Շոյգու

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի վնաս հասցնել ՀՀ-ի տնտեսությանը՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա Հայաստանի համար կարժենա երկրի ՀՆԱ-ի 30-40 տոկոսը և կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը:

«Ընդ որում՝ Երևանը չպետք է հույս դնի ԵՄ-ից շռայլ սուբսիդիաների վրա՝ հաշվի առնելով Եվրոպայի տնտեսության վիճակը»,- ասել է պաշտոնյան։

Նա հիշեցրել է, որ Երևանը պետք է ստանդարտների ու սերտիֆիկացման ամբողջ համակարգը համապատասխանեցնի ԵՄ պահանջներին: Շոյգուի խոսքով՝ Հայաստանը ստիպված կլինի նաև միանալ եվրոպական պատժամիջոցներին և Եվրամիության ռազմաքաղաքական որոշումներին: Պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցներն ուղղված կլինեն ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլև Իրանի դեմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում