ՎՎարդան Հովսեփյան

Խաղաղությունը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար. Անդրանիկ Քոչարյան

Խաղաղությունը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար. Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ սահմանի երկու կողմում էլ ոչ մի կրակոց չկա, և անընդհատ ադրբեջանական ապատեղեկությանն արձագանքելը խաղաղության օրակարգի մեր պատկերացումների մեջ չի տեղավորվում:

Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պնդել է, որ խաղաղությունը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Իշխող կուսակցության պատգամավորը նկատել է, որ խաղաղության համաձայնագիրը չստորագրելու ոչ մի պատճառ չունի Ադրբեջանը, ուստի չի կարող ասել, թե ինչու է այդ երկիրը անընդհատ խոսում համաձայնագրի կետերի հետ կապ չունեցող խնդիրներից:

«Մեր երկրի վարչապետն ասաց՝ ես ստորագրում եմ, որովհետև ոնց որ թե էդ բոլոր 17 կետերին համաձայնվել ենք: Հիմա իրենք պիտի ասեն՝ էս կետերից դուրս եթե խնդիր ունեն, դա այլ խնդիր ա: Բայց էս կետերի շրջանակներում եթե մենք պատրաստ ենք ստորագրել, և իրենք ասում են՝ բոլոր խնդիրները լուծվում են, ինչո՞ւ չեն ստորագրում: Էդ դեպքում թող բարձրաձայնեն, մենք էլ հասկանանք: Եթե դրանից դուրս էլի խնդիրներ կան, խոսենք, կարող է մենք էլ ունենանք խնդիրներ սրանից դուրս արդեն այլ հարցերում՝ գերիների և այլ հարցերում, բազմաթիվ հարցեր կան»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում