Վրաստանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը. Բոճորիշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը. Բոճորիշվիլի

Վրաստանը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը. տարածաշրջանի ներուժը կարող է իրացվել միայն համագործակցության դեպքում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին՝ ելույթ ունենալով Raisina Dialogue համաժողովի «Հայացք Կովկասից» պանելային քննարկմանը: 

Նախարարը խոսել է նաև Վրաստանի խնդիրների մասին, նշել՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մնում են Վրաստանի գլխավոր մարտահրավերը:

«Մենք շարունակում ենք օգտագործել բոլոր միջազգային ձևաչափերն այդ մասին խոսելու և Հարավային Կովկասում հակամարտությունները լուծելու համար, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Ընդ որում՝ մենք շատ հստակ հայտարարում ենք, որ հակամարտությունների կարգավորման ճանապարհը պետք է լինի բացառապես խաղաղ»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում