Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել

Իմամօղլուի կալանավորումից հետո  Թուրքիայի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո  երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել: Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Իրավապահներն արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել։

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, չնայած երկրում ցույցերի և հանրահավաքների արգելքին, կոչ է արել բոլոր քաղաքացիներին՝ հավաքվել Թուրքիայի նահանգային և շրջանային վարչակազմերի շենքերի մոտ: Կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլի քաղաքապետին ձերբակալել են քաղաքական նկատառումներով:  

Էրդողանի աշխատակազմն էլ ընդդիմությանը մեղադրել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հետաքննությունը քաղաքականացնելու փորձերի համար: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեդդին Ալթունը հայտարարել է, որ երկրում դատական համակարգն անկախ է, և դրա ցանկացած որոշում պետք է հարգեն բոլորը: Նա երկրի քաղաքացիներին կոչ է արել վստահել պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հայտարարություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում