ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփն ասել է, թե ինչին է ուղղված եղել Զելենսկու հետ զրույցը

Թրամփն ասել է, թե ինչին է ուղղված եղել Զելենսկու հետ զրույցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social  ցանցում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ մոտ մեկ ժամ հեռախոսազրույց է ունեցել, որի մեծ մասը վերաբերել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցին:

«Հենց նոր տեղի ունեցավ շատ լավ հեռախոսազրույց Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Այն տևեց մոտ մեկ ժամ։ Քննարկման մեծ մասը հիմնված էր նախագահ Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցի վրա, որի նպատակն էր համաձայնեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի պահանջներն ու կարիքները: Մենք շարժվում ենք նախանշված ուղиով»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին հանձնարարել է հանրությանը ներկայացնել քննարկված հարցերի մասին մանրամասն տեղեկություններ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում