ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի հարցով ամերիկա-ռուսական բանակցությունները տեղի կունենան կիրակի՝ Սաուդյան Արաբիայում. Ուիթքոֆ

Ուկրաինայի հարցով ամերիկա-ռուսական բանակցությունները տեղի կունենան կիրակի՝ Սաուդյան Արաբիայում. Ուիթքոֆ

Ուկրաինայում հրադադարի մանրամասները կմշակվեն կիրակի՝ Ջիդդայում, ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ, Fox News-ին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Նա նշել է, որ ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Bloomberg-ն էլ, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ Եվրամիությունը այսպես թե այնպես կներգրավվի ուկրաինական հակամարտությունն ավարտին հասցնելու գործարքի կնքմանը, քանի որ համաձայնագրի շրջանակում Մոսկվան կարող է դաշինքից պահանջել պատժամիջոցների մեղմացում։

ԱՄՆ-ն նաև եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է, որ առաջնահերթ խնդիրը մարտերի դադարեցումն է, որից հետո կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում