ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը չվտանգող. Սրբուհի Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը չվտանգող. Սրբուհի Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը չվտանգող: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը:

Նոր մայր օրենքի տեքստն այժմ մշակման փուլում է. թե որոնք են այն ուղղությունները, որոնց մասով պետք է լինեն փոփոխությունները, որոնք, օրինակ, իշխանության թևերի տարանջատման սկզբունքի համատեքստում իշխանության թևերի լիազորությունների վերանայմանն են միտված: 

Գալյանը պարզաբանել է նաև այն հարցը, թե ինչ տարբերություն կա Սահմանադրության փոփոխությունների և նոր Սահմանադրություն ունենալու միջև:

«Սահմանադրության փոփոխությունների և նոր Սահմանադրության միջև էական տարբերությունն այն է, որ նոր Սահմանադրության պարագայում կարող է փոխվել ոչ թե ծավալի առումով մեծաքանակ ինչ-որ նորմերի խումբ, այլ բովանդակային առումով կոնկրետ բան կարող է փոխվել: Օրինակ՝ եթե մենք շատ ենք փոխում լիազորությունների շրջանակը, օրինակ՝ հավասարակշռումների և զսպումների մեխանիզմի համատեքստում, մենք կարող ենք գնալ նոր Սահմանադրություն ունենալու ճանապարհով և կարող ենք ընտրել ունենալ փոփոխություններ լայն ծավալով, որն իրականացվեց անցած անգամ: Բայց, փաստացի, մենք ունեցանք նոր Սահմանադրություն:

Այս հարցի հետ կապված՝ Վենետիկի հանձնաժողովն էլ դիրքորոշում ունի, թե որ դեպքում է նպատակահարմար փոփոխել Սահմանադրությունը, և որ դեպքերում է նպատակահարմար ընդունել նոր Սահմանադրություն»,- ասաց մա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում