Վրաստանը մշտապես աջակցել և աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին. Բոճորիշվիլի

Վրաստանը մշտապես աջակցել և աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին. Բոճորիշվիլի

Վրաստանը մշտապես աջակցել և աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին՝ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Raisina Dialogue համաժողովի շրջանակում:

«Հատուկ ուշադրության են արժանի խաղաղության և անվտանգության կարևորագույն գործոնները Հարավային Կովկասում։ Վրաստանը մշտապես աջակցել և աջակցում է իր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, և մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ճանապարհը և հայտարարել խաղաղության համաձայնագրի մասին, որն առաջնային նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար»,- նշել է Բոճորիշվիլին: 

Վրաստանի վարչապետը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սերտ համագործակցության շնորհիվ իրականացվել են բազմաթիվ կարևոր նախագծեր:

Նա անդրադարձել է նաև Եվրամիության հետ հարաբերություններին և Միջին Միջանցքի հեռանկարներին՝ ընդգծելով, որ դրա զարգացումը Վրաստանի կառավարության համար առանցքային առաջնահերթություն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում