ՔՔրիստինա Մկրտչյան

Թրամփը հայտարարել է, որ հութիների հարձակումների հետևում կանգնած է Իրանը

Թրամփը հայտարարել է, որ հութիների հարձակումների հետևում կանգնած է Իրանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եմենի ապստամբ հութիների «Անսար Ալլահ» շարժման հարձակումների հետևում, իբր, կանգնած է Իրանը։ Թրամփը հնարավոր է համարել, որ նրանց նոր հարձակումների դեպքում ԱՄՆ ԶՈՒ-ն չի սահմանափակվի միայն ապստամբներին հարվածներով։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցցանցում։

«Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն: Եմենում հաստատված հութիների, չար ավազակների և հրոսակների կողմից իրականացված հարյուրավոր հարձակումները գալիս են Իրանից: Հութիների ցանկացած հետագա հարձակում կամ պատասխան գործողություն մեծ ուժով կընդունվի», - գրել է Թրամփը։

Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանին պատասխանատու կհամարի Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների բոլոր հարձակումների համար և Իրանին սպառնացել է հետևանքներով:

Մարտի 15-ին ԱՄՆ-ը Թրամփի հրամանով սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Եմենում հութիների օբյեկտներին։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը, գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և ազատ նավարկության ապահովմանը: Ի պատասխան՝ շարժումը երկու անգամ հարձակվել է Կարմիր ծովի հյուսիսային հատվածում ամերիկյան Harry Truman ավիակրի վրա՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Վերջին տվյալների համաձայն՝ Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 53 մարդ, ևս առնվազն 98-ը վիրավորվել են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում