ԼԼիլիթ Ասատրյան

Ֆինլանդիայի դեսպանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը

Ֆինլանդիայի դեսպանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Արփինե Վարդանյանը մարտի 17-ին հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Տիգրան Պարսիլյանը կարևորել է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով միջխորհրդարանական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Դեսպան Կիրստի Նարինենը նույնպես կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, խաղաղություն հաստատելու հարցին: «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ամբողջ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատվի»,- ասել է Տիգրան Պարսիլյանը:

Արփինե Վարդանյանը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 120.000 մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների մասին:

Տիգրան Պարսիլյանը  հյուրին տեղեկացրել է, որ ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց առանցքում ֆիննական փորձն է:

Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում