ԼԼիլիթ Ասատրյան

Սարգիս Խանդանյանը դեսպան Բուշի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին

Սարգիս Խանդանյանը դեսպան Բուշի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանն արժևորել է Ազգային ժողովի և Բունդեսթագի միջև սերտ համագործակցությունը:

Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումների մասին, ընդգծել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:

Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին:

Կողմերը քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում