ՎՎահե Դավթյան

Մանուշյանական շաբաթվա միջոցառումներում շեշտվող արժեքներն ու գաղափարները, վստահ եմ, շարունակական են լինելու. ԿԳՄՍ նախարար

Մանուշյանական շաբաթվա միջոցառումներում շեշտվող արժեքներն ու գաղափարները, վստահ եմ, շարունակական են լինելու. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆրանսիացի գործընկերներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ շաբաթվա շրջանակում կազմակերպվել են մի շարք միջոցառումների՝ թատերական ներկայացումներ, ֆիլմերի դիտում, ցուցահանդեսներ և այլն:

Կարևորելով ծրագիրը՝ նախարարը նշել է, որ Մանուշյանական շաբաթվա միջոցառումները կյանքի են կոչվել հայ և ֆրանսիացի գործընկերների համատեղ ջանքերով:

«Մանուշյանական շաբաթվա միջոցառումներում շեշտվող արժեքներն ու գաղափարները, վստահ եմ, շարունակական են լինելու՝ որպես առանցքային քաղաքականություն Հայաստան-Ֆրանսիա հարաբերություներում: Կարծում եմ՝ դեռևս բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացնելու»,-ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հաջողված համագործակցության համար:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պատահական չէ նաև, որ Մանուշյանական շաբաթվա շրջանակում ազդարարվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների մեկնարկը, որը, ըստ նախարարի, առաջին հերթին արժեքների երկխոսության մասին է:

«ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության ղեկավար Սաթէ Խաչատրյանի գնահատմամբ՝ թեև մարտի 18-ին միջոցառման ամփոփումն է, բայց դրանով կմեկնարկի նաև Մանուշյան կերպարի վերաիմաստավորումը, և կտարածվի մանուշյանական տրամադրությունը հանրության շրջանում:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ ընդգծել է, որ «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը ևս մեկ անգամ ամրապնդում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև անցյալի և ներկայի կապերը: Նախագիծը նաև լրացնում է ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա բովանդակությունը:

Ֆրանսիացի գործընկերները ևս շնորհակալություն են հայտնել համատեղ ջանքերի և արձանագրված արդյունքի համար:

«Բոլորիս միավորել է մանուշյանական գաղափարախոսությունը: Նրա աճյունը Փարիզի պանթեոն տեղափոխելով՝ ցանկացանք ցույց տալ, որ ֆրանսիացի լինելն առաջին հերթին արժեհամակարգի և եղբայրության դրսևորում է: Մանուշյանն իր կյանքը դրեց խաղաղության զոհասեղանին՝ իբրև իսկական քաղաքացի»,- ասել է Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պյեռ Սակունը:

Նշենք, որ «Մանուշյանական շաբաթ» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ ՝ «ՍԱԹԷ - ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ - ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից:

«Մանուշյանական շաբաթ» ծրագրի շրջանակում միջոցառումները մեկնարկել են մարտի 14-ից, կավարտվեն վաղը՝ մարտի 18-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում