ԼԼուսինե Մուրադյան

Հուսանք՝ այդ հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր. Ալեն Սիմոնյանը՝ Մայքլ Ուոլցի հայտարարության մասին

Հուսանք՝ այդ հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր. Ալեն Սիմոնյանը՝ Մայքլ Ուոլցի հայտարարության մասին

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հայտարարությանը, թե այս շաբաթ ինքը խոսել է Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ, և որ ասել է՝ այժմ պետք է ավարտել խաղաղ համաձայնագիրը ու ազատ արձակել բանտարկյալներին:

«Հուսանք, որ այդ հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր, և դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար»,- ասաց ԱԺ նախագահը:

Հարցին՝ «հստակ քայլ» ասելով՝ ի՞նչ նկատի ունի Ալեն Սիմոնյանը, խորհրդարանի նախագահը պատասխանեց. «Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն՝ ո՞նց են մեր գերիներին, մեր մարդկանց հետ տալիս՝ բոլորին անխտիր, անկախ՝ երբ է գերեվարվել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում