ԼԼուսինե Մուրադյան

Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա ՀՀ-ի վրա, եվրադիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա. ԱԺ նախագահ

Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա ՀՀ-ի վրա, եվրադիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա. ԱԺ նախագահ

Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրամիության քաղաքացիական դիտորդները, ինքն է այդ դիտորդներին պահում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որովհետև այն պահից, երբ կստորագրի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի անհանգստություններին՝ կապված Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության հետ։ 

«Երկրորդ՝ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա ՀՀ-ի վրա, եվրադիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը: Ի՞նչ տարբերություն:

Եթե փաստաթուղթ ես ստորագրում, պայմանական գնում ես ԵՄ ղեկավարների ներկայությամբ կամ ինչ-որ երկրների նախագահների ներկայությամբ, վկայությամբ (ի դեպ, դիվանագիտության մեջ նման կարգավիճակ կա, որ ինչ-որ երկրի ղեկավարներ կամ ղեկավար վկա է հանդիսանում) գնում, ստորագրում ես և հարձակվում Հայաստանի վրա, եթե դա ի վիճակի ես անելու և կարող ես քեզ թույլ տալ, եվրադիտորդների վրա էլ կկրակեն, կհարձակվեն»,- ասաց նա: 

Հիշեցնենք՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծում եվրադիտորդների մասին ոչ մի բառ, ոչ մի նախադասություն չկա: 

«Խաղաղության համաձայնագրում կա երրորդ երկրների ուժերի տեղակայման մասին: Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայեն՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել էր վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում