ՄՄարիամ Պետրոսյան

Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ զորավարժություններ են

Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ զորավարժություններ են

Այսօր Հայաստանի հանրապետությունում մեկնարկել է  «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Լուսադեմին՝ ժամը 06:00-ին, ստացվել է կառավարության որոշումը՝ ՀՀ-ում պայմանական ռազմական դրություն հայտարարելու մասին: Զինված ուժերի կառավարման մարմիններն ու զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին մայրուղիներում չխոչընդոտել ռազմական տեխնիկայի ու մեքենաների շարժը:  

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում