ԼԼուսինե Մուրադյան

Ինչ ընթացքում են Հրազդանի կիրճում և «Բիձու գյոլում» կատարվող բարեկարգման աշխատանքները

Ինչ ընթացքում են Հրազդանի կիրճում և «Բիձու գյոլում» կատարվող բարեկարգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը ներկայացրեց Հրազդանի կիրճում իրականացվող աշխատանքների ընթացքը։

Ըստ վարչական շրջանի ղեկավարի՝ կար «դարավոր» խնդիր, այն է՝ հենապատի ջրերը քանդում էին ասֆալտը. «Մենք այս պահին հիմնանորոգում ենք անում, այսինքն՝ լուծում ենք տալիս, այդ ջուրը խողովակներով տեղափոխում ենք գետ ու այդ ամբողջ հենապատի երկայնքով եղած հեղեղատարն ենք մաքրում: Այդտեղ, կարծում եմ, ամբողջովին ասֆալտ կանենք, և խնդիրը կլուծվի»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ իսկ ինչ է արվում «Բիձու գյոլում»:

Պետրոս Պետոյանը մանրամասնեց. «Ավարտվել է լողավազանի վերականգնումը, հանդերձարանի կառուցումը, ինչպես նաև ներքևի հատվածի բարեկարգումը։ Շարունակվում է վերևի հատվածը, որտեղ մարզվում են: Մարզասարքերի վերանորոգումը արեցինք: Տեղում անելու ենք նաև մասնակի ռետինե հատակներ, ու տեղադրվելու են լուսացույցներ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում