ՄՄարիամ Պետրոսյան

Հայտնի է՝ ով և որտեղից է ադրբեջանցի դիվերսանտը

Հայտնի է՝ ով և որտեղից է ադրբեջանցի դիվերսանտը

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է օրեր առաջ դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովի (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu) համազգեստով լուսանկարը: Նշվում է, որ հիմա արդեն հստակ կարելի է ասել, որ զինծառայողն Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերից է, ամենայն հավանականությամբ՝ 052-րդ բրիգադից։ «Քանի որ լուսանկարը սև ու սպիտակ է` պարզաբանման համար կտեղադրեմ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի մեկ այլ զինծառայողի գունավոր լուսանկար, որտեղ մանրամասն երեւում է համազգեստը։ MultiCam տեսակի համազգեստ նրանց մոտ հագնում են միայն հատուկջոկատայիններն ու բանակի բարձրագույն հրամկազմը»,- նշված է ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում