ԿԿարմեն Ղուկասյան

Հութիները հայտնել են ԱՄՆ-ի կողմից Եմենին հասցված 47 հարվածի մասին

Հութիները հայտնել են ԱՄՆ-ի կողմից Եմենին հասցված 47 հարվածի մասին

ԱՄՆ ավիացիան կիրակի գիշերը 47 հարված է հասցրել Եմենին:

Հարվածները բաժին են հասել մայրաքաղաք Սանային ու ևս 7 նահանգի, ասվում է Եմենի հյուսիսում իշխող շիա «Անսար Ալլահ» շարժման (հութիների) զինված ուժերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրանց Telegram-ալիքում:

Հութիները մեղադրել են ԱՄՆ-ին Իսրայելի կողմից վրեժ լուծելու համար՝ ի պատասխան «պաղեստինյան սովի դեմ նրա արդարացի դիրքորոշման»։

Դրան ի պատասխան՝ «Անսար Ալլահի» զինված ուժերը հայտարարել են, որ «չեն դադարի արգելափակել իսրայելական նավերի անցումը Կարմիր և Արաբական ծովերով, քանի դեռ Իսրայելը չի ​​չեղարկել Գազայի հատվածին մարդասիրական օգնության արգելքը», որն ուժի մեջ է մտել մարտի սկզբին։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ռազմական գործողություններ սկսել Եմենի հութիների դեմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում