Ուրուգվայը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը

Ուրուգվայը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը

Ուրուգվայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը:

«Այս կապակցությամբ Ուրուգվայը ողջունում է երկխոսության, դիվանագիտության և միջազգային իրավունքի հիման վրա երկու երկրների միջև ձեռք բերված փոխըմբռնումը և կոչ է անում շուտափույթ ստորագրել նշված համաձայնագիրը՝ կայուն խաղաղության, ինչպես նաև կայունության և բարգավաճման հասնելու երկու երկրների և Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»,- ասված է Ուրուգվայի կառավարության հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում