ԼԼիլիթ Ասատրյան

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ներկա են եղել «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ներկա են եղել «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին

«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը 30 տարի անց վերադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ:

 

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Օպերայի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել բալետային ներկայացման առաջնախաղը, որին ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

 

Ներկայացման մեջ ընդգրկված է պարարվեստի քոլեջի ավելի քան 70 սան: Այն բեմադրվել է 2 ոճով՝ ժամանակակից պար (մրջյուններ) և բալետ (ճպուռներ, բզեզներ, անտառի բնակիչներ):

 
 

«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ 2025 թվականի առաջին առաջնախաղն է։ Ստեփան Լուսիկյանի հրաշալի երաժշտությամբ այս բալետային ներկայացումը բեմադրվել է դեռևս 90-ական թվականներին՝ անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի կողմից: 30 տարի անց մաեստրո Դուրգարյանի նախաձեռնությամբ այն նորից բեմ է վերադարձել՝ արդեն նոր շնչով:

 

«Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետ է 2 գործողությամբ: Կոմպոզիտորը Ստեփան Լուսիկյանն է, երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան (ՀՀ վաստակավոր արտիստ), դիրիժորներ՝ Աթանես Առաքելյան, Ռաֆֆի Միքայէլեան, բեմադրող բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ՝ Դավիթ Գալստյան, բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստակավոր արտիստ), զգեստների նկարիչ՝ Ռուբինէ Հովհաննիսյան, լուսային ձևավորումը՝ Եվգենի Գանզբուրգի, 3D անիմացիան՝ Վահան Հովհաննիսյանի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում