ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել են հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկմանն առնչվող հարցեր. խորհրդակցություններ մարզերում

Քննարկվել են  հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկմանն առնչվող հարցեր. խորհրդակցություններ մարզերում

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն այսօր աշխատանքային այց է կատարել Ծառայության Շիրակի և Լոռու մարզային բաժիններ, տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։

Գլխավոր հարկադիր կատարողը մարզային բաժինների աշխատակացիների հետ ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ հատուկ շեշտադրել է քաղաքացիների հետ բարեկիրթ ու գրագետ հաղորդակցությունը, կատարողական վարույթի շրջանակում կատարողական գործողությունների պատշաճ իրականացումը հատկապես ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով։

Քննարկվել են նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկմանն առնչվող ընթացակարգային հարցեր։ Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Շիրակի մարզային բաժնի պետ Արման Պողոսյանը և Լոռու մարզային բաժնի պետ Սերժիկ Խաչատրյանը Գլխավոր հարկադիր կատարողին են ներկայացրել իրենց բաժինների աշխատանքի կազմակերպումը։

Սիրո Ամիրխանյանը շրջայց է կատարել նաև մարզային ստորաբաժանումների վարչական շենքերում, տեղում ծանոթացել հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում